18 մարտի 2024 - 11:42 AMT
Աշխատանքային այցով ՀՀ-ում է Ղազախստանի ԱԳ նախարարը

Մարտի 17-18-ն աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն, հայտնում է ԱԳՆ-ն։

Մարտի 18-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

Տեղի կունենա երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագրի ստորագրման արարողությունը:

Հանդիպման արդյունքներով Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: