19 մարտի 2024 - 10:39 AMT
Միքայել Վարդանյանի 117 մլն դրամ աջակցությամբ Մասիսում ամբողջությամբ կլուծվի աղբահանության խնդիրը

Մասիս խոշորացված համայնքում աղբահանության խնդիրն ամբողջությամբ կլուծվի: Բարերար Միքայել Վարդանյանը համայնքին նվիրել է աղբատար մեքենա, բազմաֆունկցիոնալ սանմաքրման մեքենա, 230 նոր աղբաման և բեռնատար մեքենա:

Նվիրատվության շնորհիվ Մասիս քաղաքում և հարակից 26 բնակավայրում հնարավոր կլինի աղբահանությունն իրականացնել ամենօրյա ռեժիմով և ամբողջ ծավալով:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 117 մլն դրամ: