22 մարտի 2024 - 11:55 AMT
Ժնևում կհանդիպեն ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները

Ժնևում տեղի կունենա Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումն Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։ Այդ մասին լրատվամիջոցների հետ զրույցներում հայտնել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանը, հայտնում է CivilNet.am-ը։

Հանդիպումը տեղի կունենա մարտի 22-ին։