7 մայիսի 2009 - 21:33 AMT
Հայ-թուրքական սահմանի բացումը կարող է հարված հասցնել Հայոց ցեղասպնության ճանաչմանը
ՀՅ Դաշնակցությունը ոչ մի դեպքում դավաճանության մեջ չի մեղադրում Հայաստանի իշխանություններին: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՅ Դաշնակցություն կուսակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Սակայն միեւնույն ժամանակ ես պետք է նշեմ, որ պաշտոնական Երեւանը կարող է ձեռնարկել համարձակ քայլեր, որոնք իրենց հերթին կհանգեցնեն բացասական հետեւանքների»,- ընդգծել է հայ խորհրդարանականը: Մինասյանի խոսքերով, այդ հետեւանքներից մեկը կարող է դառնալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին սպառնացող վտանգը: «Հայ-թուրքական սահմանի բացումը կարող է ուղղակի հարված հասցնել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին»,- հայտարարել է Արծվիկ Մինասյանը` ավելացնելով, որ դեռ ամբողջությամբ չի ուսումնասիրել հայ-թուրքական հարաբերությունների բոլոր կողմերը: