23 մարտի 2024 - 10:46 AMT
Փաշինյանը ցավակցել է Պուտինին․ ՀՀ-ն խստորեն դատապարտում է այդ անմարդկային հանցագործությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։

Հեռագրում ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, անկեղծ վշտակցությամբ ընդունեցի Մոսկվայում տեղի ունեցած և անմեղ մարդկանց կյանքեր խլած ահաբեկչության ողբերգական լուրը։ Հայաստանը խստորեն դատապարտում է այս անմարդկային հանցագործությունը խաղաղ բնակչության դեմ։

Խորին ցավակցություններս եմ հայտնում Ձեզ։ Մենք սգում ենք Ռուսաստանի ժողովրդի հետ միասին և վշտակցության ու զորակցության խոսքեր ենք հղում անդառնալի կորուստ կրած զոհերի ընտանիքների անդամներին և հարազատներին»։

Մարտի 22–ի երեկոյան անհայտ անձինք կրակ են բացել մերձմոսկովյան «Կրոկուսի Սիթի Հոլլ» համերգասրահում «Պիկնիկ» խմբի ելույթից առաջ։ Նրանք ոչ մի պահանջ չեն ներկայացրել, ոչ մի կարգախոս չեն բացականչել, անմիջապես կրակ են բացել մարդկանց վրա։ Զոհերի թիվը 60–ից ավելի է, հարյուրից ավելի մարդ բուժկենտրոններ է տեղափոխվել։ Զոհերի թվում 3 երեխա կա, տուժածների՝ 5։