23 մարտի 2024 - 13:52 AMT
Մարդիկ ծաղիկներ են բերում Երևանում ՌԴ դեսպանատան մոտ

Երևանում ՌԴ դեսպանատան մոտ մարդիկ ծաղիկներ են բերում, մոմեր վառում՝ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին։

«Հայաստանում հատկապես հասկանում են մարդկային կյանքի արժեքը, և երբ այն խլում են, դա ամբողջ ժողովրդի ցավն է»,- ասել է է եկածներից մեկը, հայտնում է Sputnik Արմենիան։

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը ևս հաղորդագրություն է հրապարակել՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր համերաշխություն են հայտնում Ռուսաստանին։

«Ցնցված ենք Crocus City Hall համերգասրահում հանցագործների և հրեշավոր ահաբեկչության պատվիրատուների դաժանությունից ու ցինիզմից։ Մենք սգում ենք Ռուսաստանի ողջ ժողովրդի հետ միասին։ Անկեղծորեն երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր այս ողբերգական պահին համերաշխություն են հայտնում Ռուսաստանին»,–ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։ ։

Մարտի 22–ի երեկոյան անհայտ անձինք կրակ են բացել մերձմոսկովյան «Կրոկուսի Սիթի Հոլլ» համերգասրահում «Պիկնիկ» խմբի ելույթից առաջ։ Նրանք ոչ մի պահանջ չեն ներկայացրել, ոչ մի կարգախոս չեն բացականչել, անմիջապես կրակ են բացել մարդկանց վրա։ Զոհերի թիվը 60–ից ավելի է, հարյուրից ավելի մարդ բուժկենտրոններ է տեղափոխվել։ Զոհերի թվում 3 երեխա կա, տուժածների՝ 5։