23 մարտի 2024 - 16:14 AMT
ԱԳՆ. Կրոկուսում ահաբեկչության հետևանքով զոհերի շրջանում հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան

Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլլ» համերգասրահում ահաբեկչության հետևանքով տուժածների և զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան։ Այդ մասին հայտնել են ԱԳՆ–ից, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

«Այս պահին առկա տվյալների համաձայն՝ տուժածների և զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան: ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղում ՌԴ իշխանության մարմինների հետ: Համապատասխան տեղեկատվություն ստանալուն պես կհայտնենք լրացուցիչ»,- ասել են ԱԳՆ-ից։

Ահաբեկչության զոհերի թիվը հասել է 115–ի։

Մարտի 22–ի երեկոյան անհայտ անձինք կրակ են բացել մերձմոսկովյան «Կրոկուսի Սիթի Հոլլ» համերգասրահում «Պիկնիկ» խմբի ելույթից առաջ։ Նրանք ոչ մի պահանջ չեն ներկայացրել, ոչ մի կարգախոս չեն բացականչել, անմիջապես կրակ են բացել մարդկանց վրա։ Զոհերի թիվը հասել է 115–ի, հարյուրից ավելի մարդ բուժկենտրոններ է տեղափոխվել։ Զոհերի թվում 3 երեխա կա, տուժածների՝ 5։