25 մարտի 2024 - 10:16 AMT
ԱԳՆ․ Մոսկվայում ահաբեկչության հետևանքով զոհերի թվում կա ՀՀ քաղաքացի

Համաձայն պաշտոնական հաստատման՝ մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում կա մեկ ՀՀ քաղաքացի, հայտնում է ԱԳՆ-ն։

Այն մասին, որ զոհերի թվում Հայաստանի քաղաքացի կա, հայտնել է նաև ՏԱՍՍ–ը։

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ ահաբեկչությունից հետո կորել է կապը Լիլիթ Իսրայելյանի հետ, որը ներկա է եղել «Պիկնիկ» խմբի համերգին։

Մարտի 22–ի երեկոյան անհայտ անձինք կրակ են բացել մերձմոսկովյան «Կրոկուսի Սիթի Հոլլ» համերգասրահում «Պիկնիկ» խմբի ելույթից առաջ։ Նրանք ոչ մի պահանջ չեն ներկայացրել, ոչ մի կարգախոս չեն բացականչել, անմիջապես կրակ են բացել մարդկանց վրա։ Զոհերի թիվը հասել է 137–ի, հարյուրից ավելի մարդ բուժկենտրոններ է տեղափոխվել։ Զոհերի թվում 3 երեխա կա, տուժածների՝ 5։

Photo. Ria Novosti