25 մարտի 2024 - 11:51 AMT
ՀՀ կժամանի Վրաստանի վարչապետը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մարտի 25-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նրան կընդունեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Փաշինյանի և Կոբախիձեի առանձնազրույցին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը, այնուհետև նրանք հանդես կգան մամուլի համար համատեղ հայտարարություններով, գրում է Sputnik Georgia-ն։

Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են առաջին փոխվարչապետ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին, Կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գեորգի Ամիլախվարին և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։

Վարչապետի պաշտոնում տարածաշրջանային առաջին պաշտոնական այցը Կոբախիձեն կատարել է Ադրբեջան մարտի կեսին։