Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ յուրաքանչյուր ներգրավվածությունում ԱՄՆ նպատակն է խրախուսել նրանց աշխատել երկու երկրների միջև տարաձայնությունները հարթելու և երկարատև ու կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը, տեղեկացնում է «Ազատությունը»:
«Ազատությունը» հետաքրքրվել է, թե Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայեն հանդիպման օրակարգում դիտարկվելո՞ւ է աջակցությունը քաղաքական, տնտեսական կամ անվտանգության ոլորտներում: Մեթյու Միլլերը հանդիպման մասին մանրամասներ չի հայտնել:
Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսված է Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումը։ Այդ մասին հայտնել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ մանրմասներ չհայտնելով։ Նախատեսվում է քննարկել եռակողմ համագործակցության ուղիները։ Գրիգորյանի խոսքով՝ հանդիպումը նաև Հայաստանի դիմակայունությունն ամրապնդելու նպատակով է։