Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, թե «Զվարթնոց» օդակայանից ռուս սահմանապահներին հեռացնելու հարցը լուծված է, և Երևանն ու Մոսկվան դրա շուրջ քննարկումներ չեն վարում:
«Հայաստանի համար արդեն որոշված թեմա է, և ես չեմ կարծում, թե քննարկելի կա։ Փորձ է արվում դա որպես միջպետական համաձայնագրից դուրս գալու տրամաբանություն ցուցադրել, բայց իրականում դա միջգերատեսչական համաձայնություն է եղել, նպատակը եղել է այդ տարածքում օգնել հայ խաղաղապահներին այդ բեռը «թեթևացնել», այլևս այդ բեռը թեթևացնելու կարիք չկա», - ասել է Սիմոնյանը, հայտնում է «Ազատությունը»։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ի ասուլիսին հայտարարեց, որ Հայաստանը տեղեկացրել է ռուսական կողմին «Զվարթնոց» օդանավակայանում առանց ռուս սահմանապահների աջակցության հսկողություն իրականացնելու Երևանի որոշման մասին։
Մարտի 6-ին արդեն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանը պաշտոնական նամակով դիմել է ռուսական կողմին և տեղեկացրել՝ «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն պետք է իրականացնեն միայն հայ սահմանապահները։