27 մարտի 2024 - 19:15 AMT
ՀՀ ԱԺ պատվիրակությունը չի միացել ՀԱՊԿ ԽՎ-ի՝ «Կրոկուսում» ահաբեկչությունը դատապարտող հայտարարությանը

Հայաստանը չի միացել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ «Կրոկուս Սիթի Հոլլում» տեղի ունեցած ահաբեկչությունը դատապարտող հայտարարությանը, քանի որ ՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ում։ Այդ մասին հայտնել է ԱԺ մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

«Հայաստանը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ում։ ՀԱՊԿ-ի կողմից առաջարկ եղել է հայկական կողմին, մենք մերժել ենք»,- նշել է Ղուլյանը։

Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը և փոխնախագահ Հակոբ Արշակյանն ավելի վաղ դատապարտել էին մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլլում» տեղի ունեցած ահաբեկչությունը, որը 140 մարդու կյանք է խլել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին։