28 մարտի 2024 - 13:29 AMT
Զախարովա․ ՀՀ–ն կարող է ծուղակում հայտնվել՝ տրվելով պատրանքին, թե ԵՄ հետ մերձեցումը բարգավաճում է բերում

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանը կարող է ծուղակում հայտնվել՝ տրվելով այն պատրանքին, որ ԵՄ հետ մերձեցումը բարեկեցություն և բարգավաճում է բերում, քանի որ «հավաքական Արևմուտքի սին խոտուսմները, որպես կանոն, վերածվում են լծի»։

«Այն ամենն, ինչ հօգուտ Հայաստանի ժողովրդի է, կարող է միայն ողջունվել։ Կարևորն այն է, որ ԵՄ երգերի գառան մորթու տակ թաքնված չլինեն, ինչպես միշտ, արյունարբու գայլը կամ վագրը։ Սա է խնդիրը։ Նրանք հենց այդպես են ներթափանցում այն պետությունների ներքին կյանք, նախագծեր, որոնք նոր են թափ հավաքում, լինելով ժողովրդավարական անցման փուլում, հանդիսանալով զարգացող պետություն՝ հենց այդ սոուսի տակ, դրանում է մեծ վտանգը»,–ասել է Զախարովան, գրում է ՏԱՍՍ–ը։

Նա հավելել է, որ ոչ ոք չի պատրաստվում համոզել Հայաստանին հետ կանգնել նրանից, ինչ բարգավաճում և բարեկեցություն է բերում։

«Գլխավորն այն է, որ դա հենց բարեկեցություն և բարգավաճում լինի, ոչ թե իր վարկերով դարերով լծի տակ դնելու, համաշխարհային կապիտալին ծառայեցնելու փորձ՝ քանդելով ներսի դարերով կերտված ավանդույթներն ու դրվածքը, որոնք կազմում են ազգային մշակույթի հիմքը, և «Հանուն ամեն լավի» կարգախոսի ներքո հետ շպրտել երկիրը։ Սա է հարցը։ Չէ որ հիմա Արևմուտքը վտանգավոր է ոչ թե սին խոստումներ բաժանելով ու դրանք չկատարելով, այլ նրանով, որ բարգավճման խոստումների քողի տակ իրականում սկսում է արյուն խմել, իսկ հետո բառացիորեն ոչնչացնում է այն, ինչ մինչ այդ իսկապես բարգավաճ էր ու բարեկեցիկ»,–ասել է նա։

Ապրիլի 5–ին Բրյուսելուրմ կայանալու է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձր մակարդակի հանդիպումը, որը նվիրված է լինելու Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցության ամրապնդմանը։