7 մայիսի 2009 - 23:32 AMT
Մայիսի 8-ին Երեւանում տեղի կունենան գրող Մկրտիչ Սարգսյանի 85-ամյակին նվիրված միջոցառումներ
Հայաստանի Ազգային գրադարանում նշվելու է անվանի գրող Մկրտիչ Սարգսյանի ծննդյան 85-ամյակը:Ներկա են լինելու ԱԺ պատգամավորներ, գրողներ, ակադեմիկոսներ: Միջոցառման ժամանակ ցուցադրվելու է Մ.Սարգսյանին նվիրված տեսանյութ, գրադարանում բացվելու է գրողին նվիրված ցուցահանդես:
Մկրտիչ Սարգսյանը առավելապես հայտնի է որպես արձակագիր: Նրա ստեղծագործության գլխավոր թեման պատերազմն է: Եղել է «Գրական թերթի», եւ «Հայաստան» հրատարակչության գլխավոր խմբագիր, ՀԳՄ վարչության քարտուղար: