28 մարտի 2024 - 15:21 AMT
Մարությանը կուսակցություն է հիմնում. Համագումարը` մայիսի 1–ին

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»՝ տեղեկությունը հաստատել են նրա թիմից, հայտնում է «Ազատությունը»։

Նոր ստեղծվող կուսակցության համագումարը կանցկացվի մայիսի 1-ին։

Փետրվարի սկզբին Երևանի ավագանին մանդատից զրկեց «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Հայկ Մարությանին: Հեղափոխությունից հետո ՔՊ-ի ցուցակով քաղաքապետ ընտրված ու հետո իր թիմի կողմից պաշտոնանկ արված Հայկ Մարությանն էլ հայտարարել էր նոր կուսակցություն հիմնադրելու ու հերթական խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։