28 մարտի 2024 - 17:45 AMT
Միկոյան-Գալշոյան խաչմերուկում երթևեկությունը կփոփոխվի

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկում:

Մասնավորապես, նշված խաչմերուկում երթևեկությունը կկազմակերպվի շրջանաձև: Ճանապարհահատվածը կկահավորվի համապատասխան ճանապարհային նշաններով և կիրականացվեն գծանշման աշխատանքներ, հայտնում է քաղաքապետարանը։