29 մարտի 2024 - 13:07 AMT
Եվրախորհրդի անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն ՀՀ

Եվրոպական խորհրդի անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեի անդամներն ապրիլի 8-9-ն աշխատանքային այցով կլինեն Հայաստանում։ Նախատեսվում են հանդիպումներ Երևանում և ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակում, տեղեկացնում է Արմենպրեսը։

Այցի նպատակն է պատկերացում կազմել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների և Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ։ Պատվիրակությունը կայցելի նաև Վրաստան և Ադրբեջան։

Եվրոպական խորհրդի անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեն բաղկացած է ԵՄ-ում Միության անդամ պետությունների դեսպաններից։ Կոմիտեի հիմնական պատասխանատվության ոլորտներն են ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականությունն ու ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականությունը։ Հիմնական գործառույթների շարքում են միջազգային իրավիճակի վերահսկումը, Եվրոպական խորհրդին ռազմավարական մոտեցումներ առաջարկելը, ինչպես նաև ապահովել ճգնաժամային կառավարման գործողությունների քաղաքական վերահսկություն։