29 մարտի 2024 - 13:40 AMT
Լոնդոնի հետ քննարկվել են Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակման հարցեր

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր է քննարկել Լոնդոնի քաղաքային պլանավորման OUTCOMIST ընկերության հիմնադիր-տնօրեն, քաղաքաշինարար Քրիս Չոայի հետ՝ տեսակապի միջոցով:

Քաղաքի ռազմավարական զարգացումն ապահովող կարևորագույն այս փաստաթուղթը մշակելու գործում համայնքը կարևորում է միջազգային փորձագետների կարծիքն ու համատեղ ճանապարհային քարտեզի մշակումը:

Նոր գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված մի փաստաթուղթ, որն ապահովելու է Երևանի համաչափ ու դինամիկ զարգացումը: