8 մայիսի 2009 - 11:57 AMT
Բերնար Քուշներ. Ալիեւի եւ Սարգսյանի միջեւ բանակցությունները ծանր էին
Պրահայում ընթացող ԵՄ «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովում Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններն Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի միջեւ ծանր էին ընթանում: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Բերնար Քուշները: Նրա խոսքերով, կողմերի միջեւ փոխադարձ անհասկացությունը շատ է: «Յուրաքանչյուրն իր գիծն է տանում եւ տարբեր կերպ է արձագանքում նույն սյուժեներին: Սակայն, պետք չէ հուսալքվել, առջեւում դեռեւս երկարատեւ աշխատանք կա նախագահներ Ալիեւի ու Քուշների միջեւ»,-ընդգծել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը, հաղորդում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը: