29 մարտի 2024 - 16:30 AMT
Վարսեն Աղաբեկյանը` Պաղեստինի ԱԳ նախարար

Պաղեստինի նոր կառավարության կազմում հայազգի նախարար կլինի։ Վարսեն Աղաբեկյանը նշանակվել է արտաքին գործերի և արտագաղթի հարցերով պետնախարար, հայտնում է Wafa-ն։

Պաղեստինի ղեկավար Մամուդ Աբասը վստահություն է հայտնել երկրի նոր կառավարությանը, որը իր պարտականությունները կստանձնի մարտի 31–ին։ Կառավարության կազմում 23 նախարար կա։

Կառավարության քաղաքական ուղղվածությունը հիմնված է Պաղեստինի ազատագրման կազմակերպության քաղաքականության, նրա միջազգային պարտավորությունների և նախագահ Մահմուդ Աբասի կողմից կառավարություն ուղարկված նշանակման նամակի հիման վրա։