30 մարտի 2024 - 10:32 AMT
Էրդողան. Թուրքիան նույնքան հաջող կհանձնի քննությունը Գազայում, որքան Ղարաբաղում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած հանրահավաքում, անդրադառնալով Գազայում ստեղծված վիճակին, ասել է, որ երկիրը նույնքան հաջող կհանձնի քննությունը Գազայում, որքան Ղարաբաղում, Սիրիայում և Սոմալիում։

Նա նաև ասել է, որ Թուրքիան պայքարելու է Պաղեստինի անկախ պետության ստեղծման համար՝ 1967 թվականի սահմաններով և մայրաքաղաքով Արևելյան Երուսաղեմում, հայտնում է Anadolu գործակալությունը։

«Մենք կանգ չենք առնի մինչև պաղեստինցիները չստանան ազատություն, չվերադարձնեն օկուպացված հողերը և չստեղծեն անկախ պետություն՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով»,-ասել է Թուրքիայի նախագահը։

Նա ասել է նաև, որ Անկարան ինտենսիվ ջանքեր է գործադրում Իսրայելի վրա միջազգային ճնշումը մեծացնելու, Գազայի հատվածում անհապաղ զինադադարի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը կատարելու համար։

Թուրքիան անվերապահ աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին 2020–ի պատերազմում Արցախի դեմ և դրանից հետո՝ ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական մակարդակով։ Պատերազմից հետո կողմերը կնքել են Շուշիի հռչակագիրը, որի համաձյն կողմերը ռազմավարական գործակցություն են ծավալում։ Ադրբեջանի բանակը վերակառուցվում է թուրքական բանակի չափանիշներով, իսկ երկու երկրների զինված ուժերը տարին 6-7անգամ համատեղ զորավարժություններ են իրականցնում։ Թուրքիան մինչ օրս փակ է պահում ՀՀ հետ սահմանը՝ դա պայմանավորելով Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությամբ։

Photo. AP