1 ապրիլի 2024 - 18:28 AMT
ՖԻԴԵ-ի ապրիլյան վարկանիշային աղյուսակում ՀՀ 7 շախմատիստ կա

Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի ապրիլ ամսվա վարկանիշային աղյուսակում Հայաստանի 7 շախմատիստ կա։

Տղամարդկանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ: Հայկ Մարտիրոսյանը 54-րդն է, Գաբրիել Սարգսյանը 63-րդը, իսկ Սամվել Տեր-Սահակյանը 93-րդը:

Լևոն Արոնյանը, որը այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, 22-րդ հորիզոնականում է:

Կանանց վարկանիշում Հայաստանն 4 ներկայացուցիչ ունի՝ Էլինա Դանիելյանը 51-րդն է, Աննա Սարգսյանը 73-րդ, Լիլիթ Մկրտչյանը 82-րդ, Մարիամ Մկրտչյան` 95-րդ: