2 ապրիլի 2024 - 10:07 AMT
ՊՆ․ Ադրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Կութում և Տեղում հայկական դիրքերի ուղղությամբ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ապատեղեկատվությունը և հայտնել է Ադրբեջանի ԶՈւ կողմից հայկական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին։

Նշվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 1-ին` ժամը 22։00-22։10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

«Միևնույն ժամանակ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ապրիլի 1-ին՝ ժամը 22:00-ին, Կութի (Գեղարքունիքի մարզ), ապրիլի 2-ին՝ ժամը 00:40-ին, Տեղի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշված ուղղություններում խախտումներ չեն արձանագրվել»,–ասվում է հաղորդագրության մեջ։