3 ապրիլի 2024 - 17:25 AMT
Նախագիծ․ Տնտեսվարողը եկամտահարկը հետ չի ստանա, եթե ՀԴՄ-ի խախտում անի կամ աշխատողին չգրանցի

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել մի նախագծի, որի համաձայն տնտեսվարողը եկամտային հարկը հետ չի ստանա, եթե ՀԴՄ-ի խախտում անի կամ աշխատողին չգրանցի։

Կառավարությունն առաջարում է շահաբաժնից պահված եկամտային հարկը հետ ստանալու իրավունքից զրկել բոլոր այն տնտեսվարողներին, որոնք հարկային մարմին ներկայացնելու օրը ներառող հարկային տարվա և (կամ) նախորդ հարկային տարվա ընթացքում կատարել են օրնեքի նախագծով առաջարկվող իրավախախտումներից որևէ մեկը։

Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշել է, որ որպես այդպիսի իրավախախտումներ ընտրվել են հարկային օրենսդրությամբ նախատեսված ամենախիստ ու ամենակոպիտ իրավախախտումները, հայտնում է Հանրային ռադիոն։

«Մասնավորապես՝ ՀԴՄ կիրառության կանոնների չպահպանելը, աշխատողի աշխատանքի ընդունվելը օրենսդրությամբ սահմնաված կարգով չգրանցելը, անապրանք փաստաթղթեր դուրս գրելը, առաքվող կամ տեղափոխվող ապրանքները ուղեկցող փաստսթղթերով չապահովելը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը առանց լիցենզիայի առկայության իրականացնելը»,–ասել է նա։

Ավելի վաղ նախագծի վերբարեյալ որոշ դիտարկումներ էին ներկայացվել։ Առաջարկվել էր նախ վերանայել իրավախախտումների ցանկը։