4 ապրիլի 2024 - 11:25 AMT
Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից

Ավանդական Ջահերով երթն այս տարի կմեկնարկի Հանրապետության հրապարակից՝ ապրիլի 23-ին, ժամը 19։15-ին, հայտնում է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը։

Այս տարի ևս բոլոր ցանկացողներին հնարավորություն կտրվի մասնակցելու Ջահերով երթին որպես ջահակիր:

Ջահակիր դառնալու համար հարկավոր է լրացնել առցանց հայտադիմումը։

Ջահերով երթը կազմակերպում է ամեն տարի 1999 թվականից ի վեր։