4 ապրիլի 2024 - 17:23 AMT
Ապրիլի 6–ից կցրտի 8-10 աստիճանով

Հանրապետության տարածքում ապրիլի 5-ին առանձին շրջաններում, 6-9-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ապրիլի 4- 6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 6-9-ի ցերեկը կնվազի 8-10 աստիճանով։ Գեղարքունիքում, Լոռու, Արագածոտնի մարզերում ապրիլի 6, 7–ի ցերեկային ժամերին կգրանցվի +7․․․+11 աստիճան

Երևանում ապրիլի 5-ի գիշերը և երեկոյան ժամերին, 6-9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 6–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +23 աստիճան, 8–ի ցերեկը՝ +18, ապրիլի 9–ին՝ +16։