4 ապրիլի 2024 - 18:59 AMT
Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել ՀՀ-ին «Ադրբեջանին փոխանցել ականների ճշգրիտ քարտեզները»

Թուրքիայի ԱԳ նախարարությունն ապրիլի 4-ին, ականազերծման իրազեկման և աջակցության համաշխարհային օրվա կապակցությամբ տարածած իր հայտարարության մեջ, կոչ է արել Հայաստանին «Ադրբեջանին փոխանցել ականների ճշգրիտ քարտեզները»։

Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան կիսում Ադրբեջանի մտահոգությունները «մեծ քանի ականների առկայության պատճառով»,գրում է Haqqin.az-ը։

Թուրքիայի ԱԳՆ–ն նաև հայտարարել է, որ կշարունակի աջակցել ականների դեմ պայքարող երկրներին։

44–օրյա պատերազմից հետո Հայաստանը որպես բարի կամքի դրսևորում Ադրբեջանին է փոխանցել իր տրամադրության տակ եղած՝ ԼՂ առաջնագծի ականապատման բոլոր քարտեզները։ 2024–ի փետրվարին Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան։ Ադրբեջնական կողմը, սակայն, դժգոհ է և ասում է դրանք ճշգրիտ չեն։

Հակամարտության ամբողջ ընթացքում արցախցիները տուժել են ադրբեջանական ականների պայթյուններից։ Այդ մասին փաստեր է ներկայացրել ԱՀ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։