5 ապրիլի 2024 - 18:16 AMT
ՀՀ կժամանի ԵԽ գլխավոր քարտուղարը

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը կայցելի Հայաստան։ Այդ մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Նա Հայաստանում կլինի ապրիլի 8-ին։

Նախատեսվում են բարձրաստիճան հանդիպումներ, այդ թվում` ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ: