8 մայիսի 2009 - 16:37 AMT
ԵՄ-ն մինչեւ հունիսի ավարտը կարող է բոլոր համաձայնագրերը կնքել Nabucco-ի վերաբերյալ
ԵՄ-ն կարող է Nabucco-ի վերաբերյալ բոլոր համաձայնագրերը կնքել մինչեւ հունիսի ավարտը եւ մտադիր է հավանություն տալ էներգակիրների փոխադրման տրանսկասպյան երթուղուն, հաղորդում է «Կոմերսանտ» թերթը` հղում անելով նախագծի տեքստին, որն այսօր քննարկվելու է Պրահայում «Հարավային միջանցք` նոր մետաքսե ճանապարհ» էներգետիկ գագաթնաժողովում:

Ինչպես գրում է պարբերականը, այս նախագծի իրականացումն ուղղված է Մոսկվային Կենտրոնական Ասիայից էներգակիրների արտահանման մենաշնորհից զրկելուն: Դա նշանակում է, որ ԵՄ-ն արդեն հույս չունի Ռուսաստանի հետ փոխզիջման հասնել էներգետիկ անվտանգության հարցում: