Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Այցի շրջանակում Տոկաևը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Հայաստան այցին ընդառաջ, Արմենպրեսին տված հարցազրույցում ասել է, որ վերջին շրջանում զգալիորեն աճել է Հարավային Կովկասի նշանակությունը Եվրասիայի տրանսպորտային համակարգում, ուստի հայկական կողմի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ որպես տրանսպորտային նոր գաղափար, արժանի է ուշադրության և համակողմանի ուսումնասիրության՝ այն փոխկապակցվածության տարածաշրջանային լոգիստ