8 մայիսի 2009 - 20:59 AMT
Թուրքիան առաջարկում է ստեղծել ղարաբաղյան հակամարտության լուծման քառակողմ գագաթաժողով
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մտադիր է Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի մասնակցությամբ գագաթաժողով հրավիրել Երեւանի ու Բաքվի միջեւ խաղաղություն հաստատելու հնարավորությունները քննարկելու համար: Այդ մասին գրում է թուրքական Today's Zaman թերթը` վկայակոչելով տեղեկացված աղբյուրները: Ինչպես հաղորդում է թերթը, գյուլը որոշել է նման գագաթաժողով անցկացնել Պրահայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո: Հնարավոր գագաթաժողովի տեղն ու ժամանակը պարզ կլինի այն բանից հետո, երբ Աբդուլլահ Գյուլն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ կանցկացնեն Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի առաջնորդների հետ:

Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ Ռուսաստանն առանցքային դեր է խաղում Կովկասում եւ հենց այդ պատճառով չի կարող բացառվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից: