15 ապրիլի 2024 - 18:11 AMT
Սիմոնյանն ու Տոկաևն այցելել են Մատենադարան՝ ներկայացվել են հայատառ ղփչաղերեն ձեռագրերը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևին: Հանդիպմանը քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, հայ-ղազախական երկկողմ և բազմակողմ առևտրատնտեսական, մշակութային ու քաղաքական փոխգործակցության սերտացմանը վերաբերող հարցեր: Սիմոնյանը Տոկաևին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝

Հանդիպման ավարտին Սիմոնյանը և Տոկաևն այցելել են Մատենադարան, որտեղ Ղազախստանի նախագահին են ներկայացվել թանգարանում պահվող հայերեն և օտարալեզու, այդ թվում՝ հայատառ ղփչաղերեն ձեռագրերը:

«Մատենադարանում պահվող եզակի ձեռագրերը միջմշակութային համագործակցության խորհրդանիշներ են և հիշեցնում են մեզ երկարամյա կապերի մասին, որոնք գոյություն են ունեցել տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս»,- նշել է ԱԺ նախագահը:

ՀՀ–ն և Ղազախստանը մի շարք փաստաթղթեր են ստորագրել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը համատեղ հայտարարություն են ստորագրել։ Երևանն ու Աստանան քույր քաղաքներ են հռչակվել։