15 ապրիլի 2024 - 18:46 AMT
Առաջին կանադացի փորձագետը միացել է ՀՀ–ում ԵՄ առաքելությանը

Հայաստանում գործող Եվրոպական Միության դիտորդական առաքելությանն է միացել առաջին կանադացի փորձագետը։ Այդ մասին ասվում է ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում։

«Ուրախ ենք ողջունել առաջին կանադացի փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկուն ԵՄ առաքելության կազմում։ Կանադան ԵՄ անդամ չհանդիսացող առաջին պետությունն է, որն աջակցում է առաքելությանը։ Շնորհակալ ենք արժեքավոր համագործակցության համար»,- ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն ավելի վաղ հայտնել էր, որ Կանադան ԵՄ առաքելությանը միանալու համար 2 փորձագետ կուղարկի։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12–ի ասուլիսում հայտարարել էր, որ չի բացառվում, որ ՀՀ–ում ԵՄ դիտորդների առաքելության մանդատը երկարաձգվի ևս 2 տարով։