15 ապրիլի 2024 - 19:16 AMT
Հիմնանորոգվում է Երևան-Գառնի-Գեղարդի վանք ճանապարհը

Մեկնարկել է Հ-3, Երևան (Ջրաշխարհ, Մ-4-ի հետ հատման տեղ)-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ33+500-կմ38+100 հատվածի հիմնանորոգումը, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Գառնիից Գեղարդ ճանապարհի 4.6 կմ երկարությամբ հատվածում կապալառուն այս պահին կատարում է հողային՝ ճանապարհային ծածկի քանդման աշխատանքներ։ Դրան կհետևեն հիմքի կառուցման‚ երթևեկելի մասի ասֆալտբետոնե ծածկի տեղադրման և այլ աշխատանքներ։

Աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում։

Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։