16 ապրիլի 2024 - 11:04 AMT
Ադրբեջանն ու Հորդանանը համաձայնագիր են կնքել ռազմական ոլորտում գործկացության մասին

Ադրբեջանն ու Հորդանանը համաձայնագիր են կնքել ռազմական ոլորտում համագործկացության վերաբերյալ։ Փաստաթուղթը ստորագրվել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Հորդանան կատարած պաշտոնական այցի ժամանակ։

Համաձայնագրի մանրամասները չեն հրապարակվել, գրում է ՏԱՍՍ–ը։

Այցի ընթացքում Հասանովը հանդիպել է Հորդանանի զինված ուժերի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ-մայոր Յուսեֆ Ահմադ ալ Հնայթիի հետ։

Հանդիպմանը քննարկվել են ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հարցեր։