16 ապրիլի 2024 - 17:28 AMT
ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգել է ցեղասպանության ենթարկված բոլոր ժողովուրդների զոհերի հիշատակը

Հայաստանի ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգել է ցեղասպանության ենթարկված բոլոր ժողովուրդների զոհերի հիշատակը:

Օգոստոսի 3-ը որպես 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու վերաբերյալ նախագծի քննարկման շրջանակում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն առաջարկեց ևս մեկ անգամ գլուխ խոնարհել ցեղասպանության ենթարկված հայ, եզդի, հույն և ասորի ժողովուրդների համար, հոտնկայս հարգել, հայտնում է Արմենպրեսը։

Նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը միացել է առաջարկին՝ առաջարկելով մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր ցեղասպանված ժողովուրդների հիշատակը:

Նիստին ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը: