8 մայիսի 2009 - 21:29 AMT
Օֆելյա Պողոսյանը Թուրքիա է մեկնել մասնակցելու «Futures» կարգի թենիսի առաջնություններին
Հայ թենիսիստուհի Օֆելյա Պողոսյանն այսօր Թուրքիա է մեկնել մասնակցելու մայիսի 9-17 եւ 18-24 կայանալիք Futures «Անթալիա Մանավգաթ-2009» կարգի թենիսի միջազգային առաջնություններին: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանի Թենիսի ֆեդերացիայում, այդ վարկանիշային մրցույթներն Օֆելիայի համար լավ շանս են մտնելու թենիսի կանանց ասոցիացիայի (WTA) վարկանիշային ցուցակի մեջ:

Յուրաքանչյուր վարկանիշային մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 10 000 ԱՄՆ դոլար: