8 մայիսի 2009 - 21:41 AMT
Հայաստանի նախագահը ժամանել է Ստեփանակերտ
Շուշի քաղաքի ազատագրման 17-ամյակի կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն է ժամանել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում է տեղեկացված աղբյուրը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն անմիջապես շարժվել են դեպի նախագահական պալատ, որտեղ այս րոպեներին տեղի է ունենում փակ խորհրդակցություն` կապված Պրահայում կայացած գագաթաժողովին հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքների հետ: