17 ապրիլի 2024 - 12:59 AMT
Պայթեցվել է ՊՆ նախկին վարչական շենքը

Պռոշյան ավանում գտնվող պաշտպանության նախարարության նախկին վարչական շենքը պայթեցվել է, հայտնում է Panorama.am-ը։

Կառավարության 2022 ապրիլի 15 -ի որոշմամբ ՀՀ ՊՆ նախկին վարչական շենը կցվել էր ՊԵԿ-ին։

Պայթեցումից հետո այնտեղ կկառուցվի ՊԵԿ Արտաքին տնտեսական գործունեության կենտրոն, որում կտեղակայվեն առանձին ստորաբաժանումները;