8 մայիսի 2009 - 21:58 AMT
Բեռլինի միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի կայքում բացվել է Արցախյան էջ
Բեռլինի միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի (ITB) կայքում բացվել է Արցախյան էջ` http://www.virtualmarket.itb-berlin.de: Այն ներառում է տեղեկատվություն Լեռնային Ղարաբաղի տեսարժան վայրերի, պատմաճարտարապետական հուշարձանների, հոգեւոր արժեքների վերաբերյալ:

Ինչպես ասվում է ԼՂՀ ԱԳՆ մամլո հաղորդագրության մեջ, 2009թ. մարտին Բեռլինում կայացած Միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայացել էր առանձին տաղավարով, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց այցելուների մոտ: