18 ապրիլի 2024 - 11:12 AMT
Մեծ Բրիտանիայում ՀՀ ռազմական կցորդի հաստիք է սահմանվել

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանվել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել։

«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասը` 1. Սահմանել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդի հաստիք»,- ասվում է որոշման մեջ: