18 ապրիլի 2024 - 11:24 AMT
Տոյվո Կլաարն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում

Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի Կլաարն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում։ Այդ մասին ասվում է Եվրոպական արտաքին կապերի ծառայության կայքում։

Նրա թեկնածությունը Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի տարբեր երկրներում ԵՄ դեսպանների և գրասենյակների ղեկավարների թեկնածուների ցուցակում է ընդգրկված։

Կլաարը, մինչև Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ դառնալը, զբաղեցրել է ԵՄ արտաքին կապերի Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավարի պաշտոնը։