ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել էլ որ անվտանգային հարցերը Հարավային Կովկասի տարածաշրջանում շատ զգայուն են։
«Կխոսենք նաև անվտանգության տեսակետից տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին։ Հարցերն այստեղ շատ են և շատ զգայուն»,– ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով է Մոսկվայում։ Ըստ Կրեմլի, երկու երկրների ղեկավարները նախատեսում են քննարկել ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցեր, մտքեր փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ։