23 ապրիլի 2024 - 16:36 AMT
Ալիև․ Բաքուն համաձայն է, որ Ադրբեջանի և ՀՀ ԱԳ նախարարների հանդիպումը կայանա Ղազախստանում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն համաձայնություն է տվել, որ Ադրբեջանի և ՀՀ ԱԳ նախարարների հանդիպումը տեղի ունենա Ղազախստանում։

Նա նշել է, որ դա Ղազախստանի առաջարկն է, հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Ղազախստանը դիմել է մեզ` առաջարկելով իի տարածքում անցկացնել Ադրբեջանի և ՀՀ ԱԳ նախարարների հանդիպումը։ Մենք համաձայնություն ենք տվել և պայմանավորվել ենք, որ եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը, այդ հանդիպումը կկայանա Ղազախստանում»,–ասել է նա։

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը ՀՀ այցի ժամանակ հայտարարել էր, որ Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել ՀՀ և Ադրբեջանի բանակցությունների համար։