24 ապրիլի 2024 - 12:08 AMT
Մակրոն․ Ֆրանսիայում նշում են Հայոց ցեղասպանության տարելիցը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X–ի իր միկրոբլոգում գրել է, որ ապրիլի 24–ին Ֆրանսիայում նշում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։

«Այսօր Ֆրանսիայում նշում են 1915 թվականի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը

Եկեք վառ պահենք զանգվածային ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը։ Չմոռանա՛նք՝ հայերն ու ֆրանսիացիներ հավերժ կապված են»,–ասվում է գրառման մեջ։

Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2001 թվականի հունվարի 29-ին։