24 ապրիլի 2024 - 16:00 AMT
Կալյուրանդ․ Եվրախորհրդարանը դեռևս 1987–ին է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդը հիշեցրել է, որ Եվրախորհրդարանը դեռևս 1987 թվականին է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում մի ամբողջ ազգի դեմ զանգվածային սպանությունների՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Կցանկանայի հիշեցնել, որ Եվրոպական խորհրդարանը 1987 թվականի հունիսի 18-ի որոշմամբ Օսմանյան կայսրության տարածքում 1915-1917 թվականների ողբերգական իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն»,–ասվում է գրառման մեջ։