25 ապրիլի 2024 - 12:31 AMT
Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան

Պաշտպանության նախարարությունում չեխական պատվիրակության հետ քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության հեռանկարները։

Ապրիլի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարություն է այցելել Չեխիայի պաշտպանության նախարարության արդյունաբերական համագործակցության գործակալության գլխավոր տնօրեն Ռադկա Կոնդերլովայի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում եղել են նաև չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ։

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։