Ռուսաստանն ակնկալում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի մայիսին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին։ Այդ մասին լրագրողներին է ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Սպասում ենք»,–ասել է Օվերչուկը՝ պատասխանելով այն հարցին, թե կմասնակցի արդյոք Փաշինյանը նիստին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին։ Հայկական կողմը դեռ չի հաստատել իր մասնակցությունը, ոչ էլ հերքել է։
Մայիսի 7–ին նախատեսված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։