25 ապրիլի 2024 - 18:13 AMT
Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը

Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը պատասխանել է Ադրբեջանի քննադատությանը, կապված Հնդկաստանի կողմից Հայաստանին սպառազինության մատակարարումների հետ։

Նա հայտարարել է, որ Հնդկաստանը ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը խթանող քաղաքականություն է վարում, գրում է ՏԱՍՍ–ը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Բաքուն ձեռքերը ծալած չի սպասելու, մինչև մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին Ադրբեջանի դեմ։

«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ, բայց դրանից բացի, մենք նաև վարում ենք Հնդկաստանի ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը խթանող քաղաքականություն»,–ասել է նա։

Ըստ հնդկական ANI գործակալության, Հայաստանը Հնդկաստանից գնել է 15 միավոր «Ակաշ» ԶՀՀ՝ 600 մլն դոլար ընդհանուր գումարի։

Photo. Getty Images