26 ապրիլի 2024 - 13:52 AMT
Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ

Վանաձորը հինգ տարի ղեկավարած Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է նրան կալանքից ազատ արձակելու միջնորդությունը։ Այդ մասին ասել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, հայտնում է «Ազատությունը»։

Ասլանյանն անազատության մեջ է 2021-ի դեկտեմբերից։ Նա մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։ Մեղադրանք է առաջադրվել նաև նրա երկու ենթականերին՝ իրավաբանին ու համայնքի գլխավոր ճարտարապետին։ Նրանք, ի տարբերություն Ասլանյանի, ազատության մեջ են։

Այս քրեական գործի մասին իրավապաները հայտարարել են և Ասլանյանին կալանավորել Վանաձորի ավագանու ընտրություններից անմիջապես հետո։ Նա այդպես էլ հնարավորություն չունեցավ համայնքապետի աշխատասենյակ վերադառնալ, չնայած 2021-ի ընտրություններին իր գլխավորած քաղաքական ուժը ամենաշատ թվով ձայներն էր ստացել և ընտրվելու հնարավորություն ուներ։

Ըստ Ասլանյանի՝ իր դեմ հարուցված գործն ամբողջությամբ քաղաքականացված է։